ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սահմնափակում մամուլի համար

Սահմնափակում մամուլի համար
15.06.2013 | 13:40

Ռուսաստանի Պետդուման երկրորդ ընթերցմամբ օրենք է ընդունել, որով պատիժ է սահմանվում այն թերթերի հրապարակումների համար, որոնցում քաղաքական գործիչների պատիվն ու արժանապատվությանը, քաղաքական համբավն արատավորող տարրեր կան: Ե՛վ լավ, և՛ վատ կեռծ տեղեկատվության համար տվյալ թերթի ողջ խմբաքանակը կոչնչացվի:
Ըստ օրենքի, արգելվում է քաղաքական, հասարակական և նույնիսկ շարքային քաղաքացիների անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ տիրաժավորել, եթե անգամ դրանք հանրային հետաքրքրություն են ներկայացնում: Դատարանը լիովին իրավասու է «հանրային հետաքրքրություն չներկայացնող» համարել բարձրաստիճան չինովնիկի ճոխ ամառանոցի լուսանկարները կամ այն տեղեկությունը, թե նրա երեխաներն արտասահմանում են սովորում:
Ի դեպ, ռուսական էստրադայի աստղեր Ստաս Միխայելովը, Գրիգորի Լեպսն ու Վալերի Միլաձեն որոշ ժամանակ առաջ նույնպես պահանջել էին քաղաքացիական օրենսգրքում ավելի խստացնել իրենց անձնական կյանքին վերաբերող նյութերի հրապարակման դրույթը:
Այս օրենքի առնչությամբ դեռևս իրարամերժ կարծիքներ կան, սակայն, ըստ ռուսական լրատվամիջոցների, նախաձեռնողները վստահեցնում են, որ հաշվի են առնվելու ԶԼՄ-ների բոլոր դիտարկումները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4756

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ